Հայաստանի ու Բելառուսի գիտնականները միկրոէլեկտրոնիկայի համար նոր ֆերոսիլիցիդներ են սինթեզում։ Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիլենա Մարտիրոսյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ Երեւանի Պոլիտեխի ու Բելառուսի Գիտությունների ակադեմիայի Փոշու մետալուրգիայի ինստիտուտի գիտնականները աշխատում են զանազան ֆերրոձուլվածքներ ստանալու ուղղությամբ։

Առաջին երկու տարիներին գիտնականները աշխատել են երկաթի ու քրոմի (ֆերրոքրոմ) , նաեւ փոշիանման մաքուր քրոմի ձուլվածքների վրա, որը ստացվում է նախապես մեխանոակտիվացված բովախառնուրդից, որը կազմված է Սեւանի հանքավայրի քրոմիտներից ու Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանի թափոններից։ Այդ նույն միջոցով Հայաստանի մետալուրգիական գործարանների թափոններից ստացվել են նաեւ այլ ձուլվածքներ՝ ֆերրոտիտան, ֆերրոմոլիբդեն, Ֆեխրալ, Ֆերրոսիլիկոքրոմ, որոնք պիտանի են պողպատի լեգիրման համար։ Վերջին տարիներին գիտնականները կենտրոնացել են երկաթի ու կրեմնիումի միացությունների վրա։

Փորձարկումները դրվում են Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանի թափոնների  (դրանց թափոններում պարունակվում է FeO երկաթի օքսիդի մոտ 50 տոկոս) ու Երեւանի «Մաքուր երկաթի գործարանի» մոլիբդենային շլակների վրա (մոտ 80 տոկոս SiO2 –ի պարունակությամբ) վրա։ Այդ շլակներն առայսօր կիրառում չունեին վերամշակման տեխնոլոգիայի բացակայության պատճառով։ Դրանք նետում են լցակույտի մեջ, ստեղծելով բնապահպանական խնդիրներ։ Այդ երկու շլակների համատեղ ալյումինոտերմիկ վերականգնումը տալիս է երկաթի արժեքավոր մոդիֆիկացված սիլիցիդներ։

Հիմա դրանց պահանջարկն աճում է միկրոէլեկտրոնիկայում՝ դրանց հիմքով սարքերն ավելի փոքր են չափսերով, տարբերվում են արագությամբ ու էներգաարդյունավետությամբ։ Բացի դրանից դրանք ավելի էժան ու անվտանգ են ներկա սարքերի համեմատ, որոնք պարունակում են կադմիում, սելեն ու մկնդեղ։ Հիմա խնդիրն այն է, որ դրանք չզիջեն նաեւ որակով, պարզաբանեց Մարտիրոսյանը։

Եթե միացություններում ավելի շատ երկաթ կա, այն դրսեւորում է բարձր մագնիսային հատկանիշներ, իսկ եթե ավելի շատ կրեմնիում՝ կիսահաղորդիչային հատկանիշներ; Դրա համար էլ այդ նյութերով հետաքրքրվում են Պոլիտեխի գործընկերները՝ միկրոէլեկտրոնիկայի մասնագետները, որոնք օգնում են փորձարկումներում։

Ֆերրոսիլիցիդները կարող են կիրառվել նաեւ մետալուրգիայում՝ դրանց օգնությամբ կարելի է ստանալ պողպատ՝ հատուկ էլեկտրամագնիսական հատկանիշներով։

Ֆերրոձուլվածքների փոշիները Մարտիրոսյանն ու Բելառուսից նրա գործընկերները ստանում են մեխանոակտիվացված ինքնատարածվող բարձրջերմաստիճանային սինթեզի (МАСВС) հեռանկարային մեթոդով։ Այն թույլ է տալիս ռեակցիաների էկզոտերմիկ էֆեկտի հաշվին զգալիորեն նվազեցնել էներգածախսը ու չի պահանջում բարդ հատուկ սարքավորումներ։

Մեթոդը թույլ է տալիս կարգավորել սինթեզվող փոշիների կառուցվածքն ու ֆազային կազմը, հեշտացնում է նյութերի պահանջվող ֆրակցիաների արտազատումը, նշեց Մարտիրոսյանը։

Հայաստանի համար նման տեխնոլոգիաների առավելություններից է նաեւ այն, որ այդ մեթոդը թույլ է տալիս վերամշակել մետալուրգիայի տեղական թափոնները։ Պղնձի ու մոլիբդենային հանքապարներից այստեղ որպես կողմնակի մետաղ  (բացի արծաթից ու ոսկուց) կորզվում է միայն ռենիումը։ Իսկ թափոնների մեջ են հայտնվում ցինկը, արճիճը, հազվագյուտ մետաղները ՝ մկնդեղը, սելենը, տելլուրը, վիսմուտը, հալիումը, չհաշված երկաթն ու կրեմնիումը։ Ընդ որում երկաթն այնտեղ մոտավորապես նույն քանակությամբ է, որքան աշխարհի միջին հանքավայրերում ՝ 35-45 տոկոս, իսկ կրեմնիումը մոլիբդենային շլակներում մինչեւ 37 տոկոս է։ Դրա համար էլ որքան շատ այնտեղից կորզես, այդքան լավ։

2017-2019 թթ․ հայ ու բելառուս գիտնականները կշարունակեն իրենց աշխատանքները։ 2019 թ նրանք մտադիր են ամփոփել արդյունքները ու կազմել բոլոր ստացված ֆերրոսիլիցիդների մանրակրկիտ նկարագրությունը։