Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 15-ին, ժամը 02:31-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան բախվել է սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում «Mazda 323» մակնիշի 14 SL 696 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել էլ. սյանը եւ կախվել դեպի ձորակը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժած Ա. Գ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթեւեկելի հատված, փակել գազի բալոնի փականը եւ հոսանքազրկել այն։