Նյու Յորքում 20 հազար մեղուներ արգելափակել են Vox Media-ի շենքի մուտքը։ Այս մասին հաղորդում է Verge Science-ը։
Մեղուները հետեւել են իրենց թագուհուն, որը նոր «բնակավայր» է գտել՝ Նյու Յորքում տիրող շոգի պատճառով։ «Դեպքի վայր» ժամանած մեղվաբույծները միջատներին տուփերի մեջ են դրել։
Նշենք, որ Նյու Յորքում մեղվաբուծությունը թույլատրելի է։





























