Հայաստանում հունիսի 13-ին անցկացված «Օտար լեզու» առարկայի միասնական եւ ավարտական քննությունների արդյունքներն արդեն հայտնի են: NEWS.am-ին այսօր՝ հունիսի 19-ին, ԳԹԿ-ից տեղեկացրին, որ անգլերենի քննությանը մասնակցած 3892 դիմորդից առավելագույն 20 միավոր է ստացել միայն 5.5 տոկոսը (229 դիմորդ), անբավարար՝ 8.5 տոկոսը, իսկ միջին միավորը կազմել է 14.5 տոկոս:

Ֆրանսերենից քննություն է հանձնել 125 դիմորդ եւ 20 միավոր ստացել միայն 6 դիմորդ, անբավարար՝ 4 տոկոսը, իսկ միջին միավորը կազմել է 15.6 տոկոս:

Գերմաներեն առարկայից  քննություն է հանձնել 113 դիմորդ եւ առավելագույն 20 միավոր ստացել միայն  6 հոգին, անբավարար՝  ստացել 4 տոկոս, միջին միավորը կազմել է 15.6 միավորը:

Հիշեցնենք, որ միասնական քննությունները մեկնարկել են հունիսի 2-ին: Հաջորդ քննությունը տեղի կունենա հունիսի 20-ին՝ «Հայոց պատմություն» եւ «Քիմիա» առարկաներից, դիմորդները վերջին քննությունը կհանձնեն «Ռուսաց լեզու» առարկայից՝ հունիսի 23-ին: