Վիեննայի միջազգային օդանավակայանում ուղեւորները չեն հավատացել իրենց աչքերին, երբ տեսել են ճամպրուկները ձեռքին Անջելինա Ջոլիին: Եվ շատ էլ ճիշտ են արել, քանի որ դա եղել է բարձրահասակ դերասանուհու մոմե նմանակը, գրում է Austrian Independent-ը:

Ջոլիի մոմե նմանակին բնականություն է հաղորդել ոչ միայն նրա բարձր որակը, այլեւ այն, որ երկար շրջազգեստ հագած Ջոլիի կողքին տեղադրել էին ճամպրուկներ, իբր դրանք դերասանուհունն են:

2011-ին Անջելինա Ջոլիի մոմե արձանը հնարավոր կլինի դիտել մադամ Տյուսոյի թանգարանի ավստրիական մասնաճյուղում: