Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 19-ին, ժամը 21:35-ին տեղեկություն է ստացվել, որ Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. տուժածներ չկան, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Քուչակ հատվածի 7-րդ կմ-ին մեղվի փեթակներ տեղափոխող «Dodge Magirus» մակնիշի 12 LO 728 համարանիշի (վարորդ՝ 77-ամյա Իշխան Մ.) ավտոմեքենայի հետեւի անվադողը պայթել է, ինչի հետեւանքով ավտոմեքենան կողաշրջվել է. ճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան ուղղել եւ դուրս են բերել երթեւեկելի հատվածից:
Մեքենան բարձված է եղել մեղվի փեթակներով:




























