Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն ահազանգում է Նոր Նորքի 2-րդ զանգվածում կանաչապատ տարածքում ծառահատման վերաբերյալ:
Նա այդ խնդրով նամակով դիմել է Երեւանի քաղաքապետ։ Տարոն Մարգարյանին, որտեղ ասվում է.
«Հարգելի պարոն Մարգարյան,
Երեւանի Նոր Նորք վարչական տարածքի Թոթովենցի 3/9 հասցեի վրա գտնվող կանաչապատ տարածքի նկատմամբ տրվել է սեփականության իրավունք, որի վրա հունիսի 18-ին կատարվել է 13 ծառերի հատում եւ սեփականատերը, որն այդ օրը ներկայացրեց տարածքի նկատմամբ սեփականության իրավունքն ու շինթույլտվությունը: Սեփականատերը պնդում էր, որ տարածքը ձեռք է բերել աճուրդով եւ վճարել է 12 մլն դրամ:
14.02.2017թ.. N673-Ա «ԵՐԵՎԱՆ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2016 թ. գույքագրման մասին» որոշման մեջ Թոթովենցի 3/9 հասցեն չկա այն դեպքում, երբ Երեւան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու եւ օտարման 2017թ. ծրագրում գրված է.
21. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմը եւ (կամ) Երեւանի ենթակայության կազմակերպությունները հանձնաժողովին են ներկայացնում`
1) վաճառքի ենթակա Գույքի ցանկը, որտեղ պետք է նշված լինի յուրաքանչյուր Գույքի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ձեռքբերման (շահագործման հանձնման) տարեթիվը, սկզբնական,հաշվեկշռային եւ գնահատված արժեքները` արտահայտված դրամով.
45. 2017 թվականին օտարման եւ (կամ) օգտագործման տրամադրման համար առաջարկվող գույքի ցանկում ընդգրկված է համարվում 2010-2016 թվականների ծրագրերում չընդգրկված եւ մինչեւ սույն ծրագրի ընդունվելը եւ (կամ) ծրագրի գործողության ընթացքում Երեւան համայնքի անվամբ գրանցված գույքը, այդ թվում` Երեւան համայնքի սեփականությանն անցած անժառանգ գույքը, դրա բաժինը:
Խնդրում եմ պարզաբանել, թե արդյոք կայացել է Նոր Նորքի 3/9 տարածքի աճուրդ, ե՞րբ է այն կայացել, կա՞ արդյոք վերոնշյալ հասցեն 14.02.2017թ.. N673-Ա «ԵՐԵՎԱՆ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2016 թ. գույքագրման մասին» որոշման մեջ եւ Երեւանի 2005-2020թ.թ. հատակագծում ի՞նչ է եղել այդ տարածքի նպատակային նշանակությունն :
Խնդրում եմ տրամադրել աճուրդի վերաբերյալ փաստաթղթերը, եթե այն կայացել է, սեփականաշնորհման եւ շինթույլտվության փաստաթղթերի պատճեները:
Շնորհակալություն համագործակցության համար:





























