Ալժիրում տղամարդը իր փոքր որդուն 15-րդ հարկից կախել է, որպեսզի Facebook-ում «լայքեր» ստանա։
Al Alarabiya-ն հայտնում է, որ սոցցանցում հայտնվել է լուսանկար, որտեղ տղամարդը, իր փոքր որդու վերնաշապիկից բռնած, նրան կախած պահել է 15-րդ հարկի պատուհանից։ Պարբերականը պնդում է, որ երեխայի դեմքին «վախ ու տարակուսանք էր»։ «1000 լայք, կամ էլ ես նրան բաց կթողնեմ»,- գրված էր լուսանկարի տակ ։
Օգտատերերը, վրդովված հայրիկի նման արարքով, պահանջել են նրան պատասխանատվության կանչել։ Նախօրեին տեղի դատարանը նրան 2 տարվա ազատազրկման է դատապարտել։






























