Հունիսի 21-ին Յոգայի միջազգային օրն է։ Այդ օրը ՄԱԿ-ի ԳՎ-ն  ստեղծել է, որպեսզի հասարակայնությանը տեղեկացնի յոգայի առավելությունների մասին։

Տոնն առաջին անգամ նշվել է 2015-ի հունիսին, իսկ տվյալ հունիսի 21-ը ընտրել ու հաստատել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։

Հնդկաստանը համարվում է յոգայի հայրենիքը։ Իսկ հունիսի 21-ը ընտրվել է որպես տարվա ամենաերկար օր մոլորակի  կեսի համար։ Այդ օրը հատուկ նշանակություն ունի բազմաթիվ ժողովուրդների համար ու հայտնի է որպես ամառային արեւադարձի օր։