Ուղտերն ու գառները դարձել են Կատարի ու Պարսից ծոցի երկրների հարաբերություններում սկսված ճգնաժամի զոհերը։ BBC-ի փոխանցմամբ, Սաուդյան Արաբիայի իշխանությունները պահանջել են, որ բոլոր կատարական ուղտերն ու ոչխարները լքեն երկրի տարածքը։

Կատարական չինովնիկների տվյալներով, մոտ 15 հազար ուղտեր ու 10 հազար ոչխարներ են հատել սահմանը։ Կենդանիների համար ստեղծվել են ջրի ու սննդի պաշարներով ապաստաններ։

Նշում են, որ շատ կատարցիներ են իրենց անասունը պահում Սաուդյան Արաբիայի տարածքում, քանի որ Կատարը բավականաչափ արոտավայրեր չունի։

Հիշեցնենք, որ 10 երկրներ, այդ թվում 7 արաբական պետություններ, խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ, մեղադրելով նրան ահաբեկչությանն աջակցելու մեջ։ Դոհան հերքում է այդ բոլոր մեղադրանքները։