«Զվեզդա» հեռուստաալիքն իր կայքում հրապարակել է ՆԱՏՕ-ի երկրներից մեկի F-16 կործանիչի հետ կապված միջադեպի տեսանյութը, որը Բալթիկայի երկնքում փորձել է մոտենալ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի օդանավին:
Հոլովակում, որը նկարահանվել է բանակի գեներալի օդանավից, երեւում է, թե ինչպես է F-16-ը մոտենում օդանավին: Դրանից հետո կադրում է հայտնվում նախարարի օդանավն ուղեկցող ռուսական Սու-27-ներից մեկը: Այն թեթեւակի ճոճվելով ցույց է տալիս սպառազինությունը: Դրան հաջորդում է ՆԱՏՕ-ական կործանիչի հեռանալն ու անհետանալը:
Ինքը Շոյգուն կամ ռազմական գերատեսչության այլ ներկայացուցիչները այս միջադեպը չեն մեկնաբանել:





























