Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշանակել է մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներին:

Այս առնչությամբ Երեւանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ ասվում, է.

«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 29 հոդվածի 2-րդ մասով եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով` Երեւանի քաղաքապետի որոշումներով նշանակվել են մայրաքաղաքի 12 վարչական շրջանների ղեկավարները.

Աջափնյակ վարչական շրջան – Արտավազդ Սարգսյան,

Ավան վարչական շրջան – Մանվել Ջավադյան,

Արաբկիր վարչական շրջան – Հովհաննես Վարդանյան,

Դավթաշեն վարչական շրջան – Ռուսլան Բաղդասարյան,

Էրեբունի վարչական շրջան – Դավիթ Գրիգորյան,

Կենտրոն վարչական շրջան – Արա Սադոյան,

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան – Արտակ Ալեքսանյան,

Նոր Նորք վարչական շրջան – Արմեն Ուլիխանյան,

Նորք-Մարաշ վարչական շրջան – Վաղինակ Մկրտչյան,

Նուբարաշեն վարչական շրջան – Արթուր Կիրակոսյան,

Շենգավիթ վարչական շրջան – Արմեն Սարգսյան,

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան – Արտակ Հանիսյան: