ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը հունիսի 21-ից 23-ը Մինսկում կմասնակցի Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված աշխատանքային հանդիպմանը:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն կապիտալ շինարարության պլանավորման, կազմակերպման եւ իրականացման գործընթացները, զորքերի բնակավորման սկզբունքները, զորանոցային բնակելի ֆոնդերի գրանցման ու շենք-շինությունների հաշվառման կարգը,  երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված այլ հարցեր:

ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը հունիսի 20-ից 22-ը Բելառուսի Հանրապետությունում մասնակցում է զինված ուժերի գործունեության իրավական ապահովման հարցերով աշխատանքային հանդիպմանը: