Ֆրանսիական խանութի աշխատակիցը, որն այնտեղ ընդհանուր խոհանոցում մարիխուանայով կարկանդակ էր թողել, դատարանի առջեւ կկանգնի՝ գործընկերների կյանքին սպառնալիք ստեղծելու համար, հայտնում է Ժիրոնդի դեպարտամենտի ոստիկանությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Խանութի երեք աշխատակիցներ հյուրասիրվել են շոկոլադե կարկանդակով, որը ընդհանուր խոհանոցում է եղել։ «Երեք մարդ է կերել՝ յուրաքանչյուրը մեկական փոքր կտոր։ Նրանցից երկուսը քիչ անց իրենց վատ են զգացել, իսկ երրորդը՝ թմրած վիճակում է եղել»,- հայտնել են ոստիկանությունից։

Շատ արագ պարզվել է, որ վատ ինքնազգացողության պատճառը նրանց կերած կարդկանդակն է եղել։ Խանութ ժամանած իրավապահները հայտնաբերել են, որ կարկանդակը կանաբիս էր պարունակում։

Խանութի խոհարարին մեղադրել են ուրիշների կյանքի ու առողջության համար սպառնալիք ստեղծելու մեջ։

«Հրուշակագործի» տանը իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել են վնասակար նյութերի պաշարներ։ Հիմա տղամարդուն արգելել են լքել երկրի տարածքը։ Նրա գործընկերներն արդեն ապաքինվել են ու շարունակում են իրենց աշխատանքը։