Հետազոտողների միջազգային թիմը վերականգնել է 3500-ամյա եգիպտական մումիայի դեմքն ու ուղեղը ՝ զուգահեռաբար հայտնաբերելով բալզամավորման եզակի տեխնիկա, հայտնում է «Մոյա պլանետան»։

Մումիայի մարմինը ուժեղ տուժել էր, բայց գլուխը հնարավոր է եղել վերակագնել։ Մումիան «վերակենդանացնելուց» առաջ գիտնականները պարզել են, որ այն ժամանակին եղել է Նեբիրի անունով բարձրաստիճան եգիպտացի,  որն ապրել է Թութմոս 3-րդ փարավոնի օրոք։

Նեբիրին նշանավոր է դարձել երկու տարի առաջ, երբ նրան արտասովոր ախտորոշում են դրել ՝ քրոնիկ սրտային անբավարարության ամենահին դեպքը։

Նա հիվանդացել էր 45 տարեկանում ու 15 տարի հետո մահացել։ Նեբիրիին հուղարկավորել էին Թագավորների հովտում, բայց հետագայում այն կողոպտվել էր, իսկ Նեբիրիի մարմինը՝ գրեթե ոչնչացվել։ 1904-ին իտալացի եգիպտագետ Էրնեստո Սկիապարելին գտել էր մումիայի մնացորդները ու հիմա այն գտնվում է Թուրինում՝ Եգիպտական թանգարանու։

Նեբիրին «վերակենդանացել» է ժամանակակից դատաբժշկական փորձագետների ու նկարիչների ջանքերի շնորհիվ։ Օգտագործելով ՄՌՏ ու դիմային ռեկոնսրտրուկցիա, հետազոտողները վերարտադրել են եգիպտացու արտաքինը։

Պարզվել է, որ Նեբիրին ուներ մեծ քիթ, լայն ծնոտ, ուղիղ հոնքեր ու միջին հաստության շրթեր։ Ռեկոնստրուկցիան շատ որակյալ է ստացվել, հնարավորինս մոտ «անատոմիական իրականությանը»։

Մումիայի արտաքինը վերականգնելը հեշտ չի եղել։ Թանզիֆը մշակված էր կենդանական կամ բուսական յուղի, բալզամի եւ բուրավետ խեժի  բարդ խառնուրդով։

Գիտնականները պնդում են, որ Նեբիրիի մումիֆիկացված գլուխը «իդեալական փաթեթավորման» արդյունք է։ Նրան այնքան հմտորեն են «փաթեթավորել», որ ոչ մի միջատ չի վնասել հյուսվածքները։ Միաժամանակ մումիֆիկացման նման միջոցն ուներ նաեւ կոսմետիկ նպատակ՝ կանխել դիմագծերի դեֆորմացումը։ Ընդ որում Նիբերիի ուղեղը բալզամավորման ընթացքում չեն հանել, չնայած գիտնականները հայտնաբերել էին գանգի վրա բացված անցք։ Ամենայն հավանականությամբ դրա օգնությամբ գանգը լցրել էին լրացուցիչ թանզիֆով։