Անկարայում կալանավորել են Դանիայի դեսպանատան պահպանության աշխատակցին գերմանացի դիվանագետի 15-ամյա դստեր նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար:
Տղամարդը աղջկան է մոտեցել, երբ նա դպրոցական ավտոբուսին էր սպասում, հայտնում է Habertük-ը:
Երբ նա աղջկան մի քանի բառ է ասել, աղջիկը գնացել է այլ տեղում ավտոբուսին սպասելու: Սակայն Օնուր. Օ.-ն դարձյալ նրան է մոտեցել: Աղջկա արձագանքից հետո նա փախել է:
Ոստիկանությունը քննություն է սկսել եւ արդեն ուսումնասիրել է տեսախցիկների նկարահանումները: Պարզվել է, որ կասկածյալն աշխատում է Դանիայի դեսպանատան պահպանության ծառայությունում: Ավելի ուշ նրան կալանավորել են:





























