Կառավարության այս ծրագրում առավել դրական է այն, որ ստեղծված իրավիճակն ավելի լավ է ուսումնասիրվել: Այս մասին հունիսի 22-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հանրապետական կւսակցությունից նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
Նրա խոսքով` հենց այս պատճառով խորհրդարանում քննարկման ժամանակ վարչապետը զուսպ թվեր բարձրաձայնեց: Դրական կողմերից մեկն էլ այն է, որ այն բարենպաստ պայմաններ է ստեղծում մասնավոր ֆինանսական կուտակումների համար: «Մենք մշտապես ամեն ինչ հաշվում ենք պետական բյուջեի մաակարդակով: Սակայն կան մարդիկ, որոնց միջոցները գրեթե հավասար են մեր պետական բյուջեին: Այս միջոցները չեն աշխատում: Սակայն մեր տնտեսությունը պետք է զարգանա նաեւ այս միջոցների հաշվին»,- նշեց Ալեքսանյանը` դրա հետ մեկտեղ հավելելով, որ կառավարությունը պետք է պայմաններ ստեղծի, որ այս միջոցներն օգտագործվեն Հայաստանի տնտեսության զարգացման համար:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն հունիսի 22-ին 64 կողմ եւ 31 դեմ ձայներով հավանություն տվեց կառավարության 2017-2022 թվականների ծրագրին: Կողմ են քվեարկել Հանրապետական եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորները, դեմ` «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքի պատգամավորները:





























