Հունիսի 22-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Սեբաստիայի եւ Րաֆֆու փողոցների խաչմերուկից Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 47-ամյա Արմեն Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ առկա էր գումար:

Արմեն Ա.-ն խոստովանել է, որ դրամապանակը գողացել է նույն օրը, ժամը 16.50-ին, թիվ 39 երթուղու ավտոբուսի սրահում մի ուղեւորուհու պայուսակից:

Պարզվել է, որ դրամապանակը պատկանում է 1952 թ. ծնված Ցողիկ Հ.-ին:

Կատարվում է հետաքննություն: