Չինաստանում 13 մարդ է մահապատժի դատապարտվել՝ թմրադեղերի առեւտրի համար։ 8 մեղադրյալների հանդեպ դատավճիռն անմիջապես իրականացվել է։

Հանրային դատավարությունը, որին ներկա էր 10 000 մարդ, կայացել է հունիսի 24-ին Շանվեն քաղաքում, հայտնում է Daily Mail-ը։ Դատարանի առաջ է կանգնել 18 մարդ։ Նրանցից 5-ը պայմանական պատժի է դատապարտվել, իսկ մյուս 13-ի բախտը չի բերել։