Ամերիկուհի մոդել ու Victoria`s Secret-ի պաշտոնական դեմք Քրիսսի Թեյգենը ոչ գրական պատասխան է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերյան գրառմանը, հայտնում է US Weekly-ն։
31-ամյա մոդելը կոպիտ արտահայտություններով ԱՄՆ նախագահին խորհուրդ է տվել մեծանալ ու 71-ամյա Թրամփին հիշեցրել տարիքի մասին այն բանից հետո, երբ նախագահը քննադատել է The New York Times պարբերականը։ Ընդ որում Թեյգենը իր հրապարակման մեջ երկու անգամ օգտագործել է fuck բառը։
«Անհաջողակ @nytimes-ն իմ մասին իրար հետեւից կեղծ պատմություններ է գրում։ Նրանք նույնիսկ չեն զանգահարում, որպեսզի փաստերը ստուգեն իրենց հոդվածի համար»,- գրել էր ԱՄՆ նախագահը իր էջում, ինչով առաջացրել էր մոդելի վրդովմունքը։





























