Ոստիկանության Երեւանի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը գործին նվիրված մարդ է: Հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ինձ կարող են քննադատել այս խոսքերի համար: Գործին նվիրված Վալերի Օսիպյանին փչացնում է Սերժ Սարգսյանը: Պատկերացրեք՝ ինչի մասին են խոսել Վալերի Օսիպյանը եւ «Սասնա ծռեր»-ի անդամները, երբ միասին էին: Եվ ես հույսեր եմ կապում այդ զրույցի հետ, որի մասին ոչինչ չգիտեմ»,- նշեց Հովհաննիսյանը:




























