Թուրքիան կանգնած է ներքին պայթյունի սպառնալիքի առաջ, սակայն դա չի բխում Հայաստանի ու հայերի շահերից ու չպետք է ուրախության առիթ ծառայի։ Այս մասին հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Հոգեւոր Հայաստան» նախաձեռնության կողմնակից, նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը։
Նրա խոսքով, եթե դա տեղի ունենա, ապա հարվածի տակ կհայտնվի ոչ միայն Կովկասի տարածաշրջանը, այլեւ անմիջականորեն Հայաստանը։ «Պետք չէ մոռանալ նաեւ այն մասին, որ Թուրքիայում հարյուր հազարավոր հայեր են բնակվում, այդ թվում հայեր, որոնք թաքցնում են իրենց հավատն ու ազգային պատկանելիությունը։ Դա նշանակում է, որ մեր առաջարկությունները պետք է ուրիշ լինեն»,- կոչ է արել Մանուչարյանը։





























