Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 25 հասցեի մոտից բերման են ենթարկել 35-ամյա Սուրեն Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա թիվ 41 երթուղու միկրոավտոբուսի սրահում 67-ամյա Սուրեն Պ.-ի վերնաշապիկի գրպանից գողացել է գումար:

Կատարվում է հետաքննություն: