2018 թվականին «Ապավեն» հայկական տրանսպորտային ընկերությունը ցանկանում է Մարսելում գրասենյակ բացել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը։ 

Նրա խոսքով՝ ընկերությունը գրասենյակներ ու տերմինալներ ունի Երեւանում, Թբիլիսիում, Փոթիում, Ստամբուլում եւ Նովոռոսիսկում։ Այժմ ժամանակն է բեռնափոխադրումներով զբաղվել նաեւ Միջերկրական ծովի ափերին։ «Ամեն ինչ կախված կլինի բեռնահոսանքից։ Եթե այն անհրաժեշտ մակարդակում չլինի, վնաս կկրենք»,-նկատեց Աղաջանյանը։

Նշենք, որ Հայաստանը Եվրամիություն է արտահանում հիմնականում խոշոր գաբարիտներով լեռնա-մետալուրգիական արտադրանք՝ կիսաֆաբրիկատներ եւ պատրաստի արտադրանքներ։