Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը Ախուրյան գետի աղետալի վիճակը նկարագրող լուսանկարներ է հրապարակել:

Նա տեսանյութի հետ միասին գրառում է արել, որտեղ նշել է. «Երկու տարի առաջ դեռ այսքան աղետալի չէր վիճակը, սա այն հատվածն է , որտեղ Գյումրի գետակը թափվում է Ախուրյան գետը: Եվ այս ամենի մեղավորը մարդանման խոզերն են, որոնք չեն մտածում իրենց երեխաների ապագայի մասին: Սա մի օր վերադառնալու է իրենց սեղաններին սննդի տեսքով:

Այս ամենի մեղավորներից են նրանք, ովքեր վերահսկելու են այս ամենը և չեն կատարում իրենց պարտականությունները: Պատկերացնո՞ւմ եք ինչ ծավալի աղբ է նետված այս գետակի մեջ: Ու սա միայն այն հատվածն է որը, մնացել է գետակի երեսին: Բա որքա՞ն է հիմա կուտակված հատակին և ինչքանն է լցվել Ախուրյան գետը, մտածելն անգամ վախենալու է»: