Մեծ Բրիտանիայի բնակիչների մեծ մասը չի ցանկանում ԵՄ քաղաքացիությունից զրկվել:

Guardian-ը հայտնում է, որ նման եզրակացություն են կատարել Լոնդոնի Էկոնոմիկայի դպրոցի մասնագետները` իրենց իրականացրած հետազոտության տվյալներով: Հարցման համաձայն` բրիտանացիների 60 տոկոսը կցանկանար Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո պահպանել ԵՄ-ում ապրելու, աշխատելու, սովորելու եւ տեղաշարժվելու իրավունքը, ըստ որում` շատերը պատրաստ են վճարել:

Հետազոտությամբ նաեւ պարզվել է, որ հարցվածների միայն 10 տոկոսն է աջակցում կառավարության առաջարկին`Եվրամիության քաղաքացիներին թագավորությունում ձայնի իրավունքից զրկելու մասին:

Չի նշվում, թե հարցմանը քանի մարդ է մասնակցել եւ երբ է անցկացվել: