Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում ղարաբաղյան հակամարտության քննարկումը կարեւոր քայլ կլինի տվյալ հակամարտության լուծման ճանապարհին, կարծում է թուրքական խորհրդարանի պատգամավոր, «Ադրբեջան-Թուրքիա» միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Մուստաֆա Քաբաքչըն:

Նրա խոսքով, Թուրքիան միջազգային բոլոր ատյաններում բարձրացնում է ղարաբաղյան հարցը: Պաշտոնական Անկարան  ջանքեր է գործադրում հակամարտության շուտափույթ լուծման համար, ասել է նա:

Դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալու է ԵԱՀԿ գագաթաժողովը, որին մասնակցելու են ԵԱՀԿ անդամ 56 եւ գործընկեր 12 երկրների ղեկավարներ, նաեւ միջազգային 68 կազմակերպություններ ներկայացուցիչներ: