Կանադայում տրանսգենդեր ծնողը փորձում է հասնել նրան, որպեսզի ծննդյան վկայականում երեխայի սեռը նշվի որպես «անհայտ», գրում է Metro-ն։
Կորի Դոտին, որը իրեն չի նույնականացնում որպես տղամարդ, կամ կին, պնդում է , որ երեխան ինքը պետք է որոշի իր սեռը, երբ մեծանա ու սկսի խոսել։ Հենց դրա համար էլ նա պնդում է, որ երեխայի սեռը պաշտոնական փաստաթղթերում նշվի որպես «անհայտ»։ Առայժմ Կորիին չի հաջողվել հասնել իր նպատակին։
Բրիտանական Կոլումբիայում փաստաթղթերում նշում են միայն արական կամ իգական սեռ։ ՍակայնԿանադայի մյուս նահանգներում կա նաեւ այլ տարբերակ՝ «երրորդ սեռ»։





























