Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նախնական պայմանավորվածության համաձայն, հուլիսի 4-ին, Կիեւ-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ժամը 2.20-ին կամավոր բաժին է ներկայացել 45-ամյա Գարիկ Չ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2016թ. օգոստոսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի  (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի եւ 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասի մեղադրանքով: