Նյու Յորքում անհայտ անձը գնդակահարել է կին ոստիկանին: Դեպքը տեղի է ունեցել Բրոնքսում: Ոստիկանության 48-ամյա սպա Միզիոտաս Ֆամիլիան սպանվել է ոստիկանական մեքենայում, գրում է NYT-ը:

Տղամարդը մոտեցել է մեքենային ու կրակել Միզիոտասի վրա, հետո փախուստի դիմել: Ավելի ուշ նա սպանվել է ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ: Նշվում է, որ փոխհրաձգության ընթացքում նաեւ պատահական անցորդ է վիրավորվել, նրան հիվանդանոց են տեղափոխել:

Ոստիկանությունը չի հաղորդել հարձակվողի անունը, սակայն տեղական լրատվամիջոցները գրում են, որ նա մի քանի անգամ դատապարտված 34-ամյա տղամարդ է եղել: