Արցախի Մարտունի քաղաքում նոր թաղամաս է կառուցվում՝ 4 շենքերով, քառահարկ:

Արցախի քաղաքաշինության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հողային հարթեցման, բետոնային աշխատանքներն արդեն ավարտվել են: Երկու շենքում կատարվում են պատերի շարվածքը, մյուս երկուսում՝ հիմքի կառուցումը:

Բնակարանաշինության այս ծրագիրը շահույթ չհետապնդող նախագիծ է, որը կառուցելուց հետո տրամադրվելու է սպայական ընտանիքներին: Ավելի վաղ Մարտունիում, շահագործման էր հանձնվել ևս մեկ թաղամաս, որոնք ևս տրվել են սպայական ընտանքիներին: Բնակարանների մի մասը տրամադրվելու է բազմազավակ և այլ սոցիալական խումբ ունեցող ընտանիքներին:  Նախագծի համաձայն, բոլոր շենքերը կունենան ապաստարաններ:

Նախագծի համաձայն, բոլոր շենքերը կունենան ապաստարաններ: Շինարարությունն իրականացնում է «Ֆերզիտ» ՍՊԸ-ն: Նոր թաղամասի շահագործումը նախատեսված է 2020 թվականին: