Ղազախստանից 78-ամյա Մարիամ Ամրաեւան հայտնի է դարձել ամբողջ աշխարհին այն ռեպի շնորհիվ, որը ձայնագրել է իր թոռան՝ Դիլշոդ Իբրահիմովի հետ, հայտնում է BC News-ը։ Պարբերականը հարցազրույց է վերցրել տատուց ու թոռնիկից։

Տատ ու թոռ երգերը միասին են ձայնագրում ու տեղադրում Instagram-ում։ Դիլշոդը, որպես կանոն, տատիկին հարցեր է տալիս արդիական թեմաներից, օրինակ կենսաթոշակների մասին, իսկ նա թոռնիկին պատասխանում է ռեպի ձեւով։

Զուգերգը ծաղրում է տատիկի ու թոռնիկի ավանդական հարաբերությունները, նաեւ ժամանակակից կենսաթոշակառուների կյանքի առանձնահատկությունները։