Վենեսուելայում առնվազն 5 պատգամավոր ու Ազգային ժողովի յոթ աշխատակից է տուժել խորհրդարանի վրա հարձակման հետեւանքով, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Գերագույն օրենսդիր մարմնի անդամների կարծիքով տեղի ունեցածի համար պատասխանատվություն են կրում կառավարամետ ռազմական խմբավորումները, որոնք առավել հայտնի են որպես «կոլեկտիվոս»։
«Խմբավորումների զինված անդամները զենքով ու գազի նռնակներով հարձակվել են Ազգային ժողովի վրա,- գրել է պատգամավոր Ռիչարդ Բլանկոն իր թվիթերում,- Ոչ Սահմանադրական ասամբլեային»։ Հայտնի է, որ պատգամավորներից մեկը՝ Ամերիկո դե Գրասիան, գլխից վնասվածք է ստացել ու նրան հոսպիտալիզացրել են։
Խորհրդարանի խոսնակ Խուլիո Բորխեսը հայտնել է, որ տուժել են պատգամավորներ Արմանդո Արմասը, Ամերիկո դե Գրասիան, Նորա Բրաչոն, Լուիս Կարլոդ Պադիլիան ու Լեոնարդո Ռենյոն։ Իսկ պատգամավոր Միգել Պիսարոն էլ իր հերթին է թվիթերում գրել, որ բոլոր վիրավոր պատգամավորներին հիվանդանոց են տեղափոխել շտապ օգնության մեքենաներով։
Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն դատապարտել է բռնության կիրառումը ԱԺ տարածքում ու հանձնարարել է հետաքննել այդ միջադեպը։
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)





























