Հուլիսի 4-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջացառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 4-ից ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, 26-ամյա Հակոբ Մ.-ն հունիսի 13-ից գտնվում է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա ներկա պահին դուրսգրման ենթակա չէ: