Զամբիայի նախագահ Էդգար Լունգուն երկրում արտակարգ դրություն ե հայտարարել, փոխանցում է Սինհուան։

Նախագահի խոսքով Զամբիայի տարածքում վերջերս մի շարք միտումնավոր գործողություններ են տեղի ունեցել, որոնք ուղղված են հասարակական ունեցվածքի ոչնչացմանը, ինչի հետեւանքով երկրում իրավիճակը լարվել է։ Այդ կապակցությամբ նախագահը երկրում արտակարգ դրություն է հայտարարել։ Որոշումն ուժի մեջ կմտնի խորհրդարանի կողմից հաստատվելուց հետո։