Հուլիսի 4-ին, ժամը 23.16-ին, Շիրակի մարզի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի «911» ծառայությունից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վահրամաբերդ գյուղի վարչական տարածքում արկանման առարկա կա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Վահրամաբերդ գյուղի վարչական տարածքի վարելահողում հայտնաբերել է արկանման առարկա:

Նշանակվել է պայթյունատեխնիկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: