Հայաստանում հիպոթեքային վարկերի կեսից ավելին Հայաստանի ազգային արժույթով են։ Այս մասին Ազգային ժողովում հուլիսի 6-ին հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ 2016 թվականի ԿԲ-ի գումարավարկային քաղաքականության հաշվետվությունների քննարկումներում իր ելույթի ժամանակ։

Նրա խոսքով՝ Հայաստանում հիպոթեքային վարկերի ընդհանուր պորտֆելը կազմում է 210 մլրդ դրամ։ Դրանով հանդերձ՝ բարձրացել է դրանց միջին ժամկետը։

Հիպոթեք արդեն կարելի է ստանալ 20 տարով, գոյություն ունեն նաեւ 12 տոկոսով տրվող վարկեր։ Իսկ թիրախային ծրագրերով այն ավելի մատչելի է՝ երիտասարդ ընտանիքների ու մասնագետների համար հիպոթեք կարող է տրվել 8,5 տոկոսով, իսկ մարզերում՝ նույնիսկ 6,5 տոկոսով։