Հույս չկա, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, բացի կատարված փաստն արձանագրող հայտարարություններից, կարող է այլ բան անել։ Այս մասին հուլիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Միջազգային հարցերի եւ անվտանգության խնդիրների հայկական կառույցի ղեկավար Ստեփան Սաֆարյանը։

Փորձագետի խոսքով՝ դիվանագիտության առջեւ ծառացած խնդիրը պետք է ձեւավորվի բավական բարձր մակարդակում։ «Ես չեմ հիշում, թե երբ է մեր արտաքին գործերի նախարարությունը հաջողությամբ գործել՝ լինի դա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման պատմությունը, ապրիլյան լարվածության սրումը, Թալիշի միջադեպը, թե հայկական բնակավայրերի գնդակոծումը»,-ասաց քաղաքագետը։

Նա նաեւ նշել է, որ այդ ուղղությամբ ադրբեջանական կողմը շատ ակտիվ է գործում՝ չնայած շատ դեպքերում, բավական ոչ պրոֆեսիոնալ։ Սակայն փորձագետի կարծիքով՝ այդ գործողությունները եւ դիվանագիտական համապատասխան արձագանքի բացվակայությունը վաղ թե ուշ կարող են Հայաստանի համար անցանկալի հետեւանքների հանգեցնել։

«Ադրբեջանի իշխանությունները թիրախավորել են խնդիրն ու իրենց դիվանագետների առջեւ նպատակ դրել՝ համաշխարհային հանրությանը «իրազեկել», որ Հայաստանն իբր թե ահաբեկչական պետություն է։ Եվ նրանք դա անում են։ Այժմ հիշեցրեք ինձ, թե ի՞նչ արեցին եւ ինչպե՞ս արձագանքեցին հայկական իշխանությունները»,-եզրափակեց Սաֆարյանը։