Հայաստանի կրթության ու գիտռության նախարարությունը կպատրաստի նոր օրենսդրություն բուհական կրթության մասին։ Այս մասին հուլիսի 6-ին ԱԺ-ում հայտնել է կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը՝ ելույթ ունենալով 2016-ի բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկումների ժամանակ։
Հիմա հանրապետությունում մոտ 90 հազար ուսանող ու 70 բուհ կա՝ չափից շատ, նկատեց նախարարը։ Բացի դրանից դրանք չափից կանոնակարգված են՝ ամենուրեք միատեսակ պետական քննություններ են ու հսկողություն։
«Նման մոտեցումը մենք պետք է փոխարինենք խստությամբ՝ արտոնագրերի հանձնման ժամանակ, նաեւ ընդլայնենք ուսանողների մոբիլությունը։ Պետք է այն իրական դարձնենք, ի տարբերություն այսօրվա եղածի։ Ուսանողը պետք է ազատորեն փոխի բուհը ու ստանա իրեն անհրաժեշտ գիտելիքները»,- նշեց Մկրտչյանը։





























