Հայաստանի պետբյուջեում շատ քիչ միջոցներ են հատկացվում դեղամիջոցներին ու բժշկական սարքավորումներին։ Այս մասին հուլիսի 6-ին ԱԺ-ում հայտնել է ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, ելույթ ունենալով 2016-ի պետբյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկումների ժամանակ։

Նրա խոսքով դեղամիջոցների պետպատվերի համար հատկացվել է ընդամենը 3․3 մլրդ դոլար, բժշկական սարքավորումներին՝ 12․4 մլն։ Առողջապահությունը վերաբերում է բոլորին։ Նախարարին ու պահակին, պատանուն ու կենսաթոշակառուին։ Հետեւաբար մենք պետք է դրան մեծ ուշադրություն հատկացնենք։ Ինչը ցավոք, դեռ չենք տեսնում»,- դժգոհել է իշխող կոալիցիայի կազմում ընդգրված ՀՅԴ պատգամավորը։