Հայաստանի որոշ պետական մարմինների վայել չէ պարտվել դատարաններում։ Այս մասին հուլիսի 6-ին ԱԺ-ում 2016-ի պետբյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ժամանակ հայտնել է «Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը։
Նրա խոսքով պետության հանդեպ քաղաքացիների անվստահությունը բխում է դատական հայցերից։ Պետության հանդեպ բոլոր ֆինանսական հայցերը Ֆինանսների նախարարությունը ամնե կերպ փորձում է կոծկել։ «Շատ հաճախ հայցի օրինականությունը ակնհայտ է, բայց պետությանը դա չի հուզում։ Նրանց պետք է ամեն գնով փողը բյուջեում պահել։ Որոշ պետական մարմիններ դարձել են փաստացի անենթադատ։ 25 տարվա ընթացքում դրանց դեմ ոչ ոք ոչ մի դատական գործ չի շահել։ Եվ նրանք պարծենում են դրանով։ Պետության նման վերաբերմունքը քաղաքացիների հանդեպ անթույլատրելի է»,- շեշտել է Զեյնալյանը։





























