Հունիսի 24-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Երեւան-Երասխ ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ-316» եւ «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի  հետեւանքով «ԲՄՎ-316»-ի վարորդը եւ 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հուլիսի 6-ին, ժամը 6.30-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, «ԲՄՎ-316»-ի վարորդը՝ 1947 թ. ծնված Աղասի Մխիթարյանը, մահացել է:

Կատարվում է քննություն: