Հուլիսի 6-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սեւանի Նալբանդյան փողոցի թիվ 40 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 7-ամյա տղային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տղան վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:  Կատարվում է քննություն: