Իսպանիայի Գիպուսկոա նահանգի քարանձավներից մեկում ժայռապատկերներ են հայտնաբերվել , հայտնում է ՏԱՍՍ-ը։

Խոսքը մոտ 15 պատկերների մասին է, որոնք ապրիլին են հայտնաբերվել Ռենտերիա համայնքում,դրանք մոտ 14 հազար տարեկան են ու դրանց վրա  հիմնականում կենդանիներ են պատկերված։

«Երբ բջջային հեռախոսով ինձ ուղարկեցին այդ ժայռապատկերների ուսանկարները  դրանք այնքան ցնցող էին, որ ես կարծեցի, թե ինձ խաբում են»,- ասել է հնագետ Դիեգո Գարատեն, որը ուսումնասիրել էր գտածոն։ Նա բացատրել է, որ նկարները հոյակապ պահպանված են՝ քարանձավում խոնավության ու կայուն ջերմաստիճանի շնորհիվ։

Մասնագետը ճշգրտել է, որ որոշ պատկերներ «շատ արտասովոր տեխնիկայով» են արված։