Ժամանակակից Չինաստանի հիմնադիր Մաո Ցզեդունի ձեռագիր գրառումների հավաքածուն վաճառվել է Sotheby's աճուրդում գրեթե մեկ միլիոն դոլարով։ Դասական չինական գրականության ու պոեզիայի մասին Մաո Ցզեդունի գրառումները աճուրդում վաճառվել են 910 հազար դոլարով։

Մինչեւ մահանալը մեկ տարում Մաոյի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, սկսվել էին  տեսողության ու խոսքի խնդիրներ։ Այդ նպատակների համար վարձակալվել էր պրոֆեսոր Դի Լուն, որը նրա համար բարձրաձայն կարդում էր։ Քանի որ Մոյ Ցզեդունը խոսքի հետ խնդիրներ ուներ, նրանք պայմանավորվել են, որ նա գրի կառնի իր մտքերը թղթի վրա, որպեսզի հեշտացնի շփումը։ Հենց այդ գրառումներն էլ վաճառվել են աճուրդում։