Նյու Յորքի քաղաքապետ Բիլլ Դե Բլազիոն 32 մլն դոլար է հատկացրել քաղաքում առնետների դեմ պայքարի համար։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով ABC News-ը։

Սեպտեմբերին քաղաքի մի քանի շրջանների փողոցներում աղբամանները կփոխարինվեն երկաթե տարաներով։ Բացի այդ, իշխանությունները շենքերի նկուղների հատակները բետոնե կդարձնեն եւ թափոնների համար նոր արկղեր կգնեն՝ այնպիսին, որոնք առնետները չեն կարողանա բացել։

Փետրվարին Նյու Յորքի իշխանությունները հայտարարել են, որ մեկ մարդ է մահացել հազվադեպ հիվանդությունից, որը առնետներից է փոխանցվում, եւս երկուսը տուժել են։