Մոսկվայում 87 տարեկանում վախճանվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Թամարա Միանսարովան։ Նրան կհուղարկավորեն երկուշաբթի՝ հուլիսի 17-ին։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է երգչուհու ամուսինը՝ Մարկ Ֆելդմանը։
«Հուղարկավորությունը տեղի կունենա Տրոեկուրովսկի գերեզմանոցում, ամենայն հավանականությամբ, երկուշաբթի, այնտեղ էլ տեղի կունենա հրաժեշտի արարողությունը»,- ասել է Ֆելդմանը։
Միանսարովան կատարել է այնպիսի հայտնի երգեր, ինչպիսիք են «Սեւ կատուն», «Թող լինի միշտ արեւը», «Տոպ-տոպ», «Աչքերն ավազին» եւ այլն։




























