ՀՀ կենտրոնական բանկը հայտարարել է հրապարակային մրցույթ՝ ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների ընտրության նպատակով: Մրցույթի տեքստը տեղադրված է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ կենտրոնական բանկից հայտնել էին, որ ՀՀ նոր՝ 3-րդ սերնդի դրամները դրամաշրջանառության մեջ կներդրվեն 2018 թ-ին։

Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն իր հուլիսի 11-ի նիստում հաստատել է Հայաստանի Հանրապետության 3-րդ շարքի թղթադրամների թեմաները՝

1 000 դրամ՝ Պարույր Սեւակ,

2 000 դրամ՝ Տիգրան Պետրոսյան,

5 000 դրամ՝ Վիլյամ Սարոյան,

10 000 դրամ՝ Կոմիտաս,

20 000 դրամ՝ Հովհաննես Այվազովսկի,

50 000 դրամ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ։