Քենիայում կառավարական պաշտոնյային առեւանգելու փորձ կատարելիս 3 մարդ է զոհվել։ AP–ն հայտնում է, որ «Ալ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները փորձել են կին պաշտոնյային առեւանգել ազգականներին այցելելու ժամանակ, որոնք վերջերս էին փրկվել ահաբեկիչների հարձակումից։
Գրոհայինները նրա պահապանների վրա են հարձակվել ճանապարհին։ Ավտոմեքենան, որի մեջ գտնվել է պաշտոնյան, անտառ է տարվել, սակայն ավելի ուշ անվտանգության ուժերին հաջողվել է նրան ազատել։ Հաղորդվում է, որ նա վիրավորվել է։ Հարձակման ընթացքում սպանվել են 2 ոստիկան եւ մեկ քաղաքացիական անձ։




























