ԱՄՆ-ում զանգվածային վթար է տեղի ունեցել այն պատճառով, որ 3400 կգ օձաձուկ տեղափոխող բեռնատարը շրջվել է ։ Ձկները թափվել են ճանապարհին, ինչն էլ հենց վթարի պատճառ է դարձել, գրում է Motor-ը։
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ վթարից չի տուժել ոչ ոք՝ ձկներից ու մեքենաներից բացի։ Այդուհանդերձ, մայրուղու գոտիներից մեկը փակվել է մի քանի ժամով։
Ճանապարհը մաքրելու համար ստիպված են եղել հրշեջ ծառայություն կանչել։ Օձաձկների մի մասն էլ տրակտորի միջոցով են մաքրել ճանապարհից։
Օձաձկեր որսում են ԱՄՆ արեւմտյան ափին ՝ այդ թվում Օրեգոնում։ Դրանք արտահանում են Կորեա, որտեղ դրանք մեծ պահանջարկ են վայելում։




























